Այսօր կայանատեղի ղեկավարելը այլևս միայն մուտքերն ու ելքերն ապահովելը չէ։ Շուկան փոխվել է, վարորդների վարքագիծը՝ նույնպես։ Իսկ մրցակցային միջավայրում շահում է նա, ով ունի մեկ առավելություն՝ տվյալներ։
%20(1).png)
Տվյալները ոչ միայն նկարագրում են, թե ինչ է կատարվում ձեր տարածքում, այլ ցույց են տալիս՝ ինչ պետք է անել աճի համար։ Ari Ari-ն կառուցված է հենց այս գաղափարի վրա․ յուրաքանչյուր մուտք, յուրաքանչյուր վճարում և յուրաքանչյուր կանգ դառնում է չափելի, տեսանելի և վերլուծելի։
Կայանման բիզնեսում տվյալները կարելի է բաժանել չորս հիմնական խմբերի․
Այս տվյալները միասին ստեղծում են ձեր բիզնեսի իրական պատկերը, ոչ թե ենթադրությունները։
Ari Ari-ին տվյալները հավաքում է ավտոմատ՝ առանց մարդու միջամտության։
Համարանիշների ճանաչում
Յուրաքանչյուր մուտք և ելք մուտքագրվում է համակարգով։ Սա թույլ է տալիս հասկանալ՝ ով երբ մտավ, որքան մնաց և արդյոք կատարվել է վճարում։
Գրանցամատյաններ և ժամանակագրություն
Համակարգը պահպանում է ամբողջ պատմությունը՝ ըստ օրերի, ժամերի, մեքենաների, վճարումների։
Վիճակագրական վահանակներ (Dashboard)
Ձեր կառավարման վահանակում տեսանելի է՝
Արժեքավոր ինսայթներ
Ari Ari-ն ոչ միայն ցույց է տալիս տվյալները, այլ նաև օգնում է հասկանալ, թե ինչի համար են դրանք կարևոր։
Տվյալները ճիշտ օգտագործվելու դեպքում բերում են երեք հիմնական արդյունք․
1. Սակագների օպտիմալացում
Եթե տեսնում եք, որ մի ժամին մեծ ծանրաբեռնվածություն կա, կարելի է սահմանել ավելի բարձր սակագին։ Եթե կան ժամեր, երբ գրեթե դատարկ է, կարելի է առաջարկել զեղչեր՝ հոսքը հավասարեցնելու համար։
2. Վճարումների աճ
Տվյալները ցույց են տալիս՝ որ մեթոդներն են ավելի արագ և հարմար։
Օրինակ՝ NFC վճարումները նվազեցնում են հերթերը և մեծացնում վճարումների ընդհանուր ծավալը։
3. Կորուստների նվազեցում
Երբ ամեն մեքենայի մասին կա հստակ պատմություն՝
Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս՝ որ մեքենաներն են 4+ ժամ կայանող։
Սա հիմք է ստեղծում՝
Եթե տեսնում եք, որ 09:00–11:00-ը մուտքը շատ է, կարող եք՝
Եթե NFC/քարտային վճարումները գերակշռում են, կարելի է ամբողջությամբ նվազեցնել կանխիկի բաժինը՝ հանելով դանդաղեցնող գործոնը։
Կայանման բիզնեսը այլևս չի կարող հիմնվել միայն ենթադրությունների վրա։
Այսօրվա շուկայում հաղթում է նա, ով ունի տվյալներ՝
Ari Ari-ն ձեր կայանատեղին դարձնում է տվյալահեն, և հենց դա է ապահովում կայուն աճն ու շահութաբերությունը։