Հայերեն
  • Անգլերեն
  • Հայերեն

Ավտոկայանատեղիների կառավարման համակարգ

Ավտոմատ մուտք ու ելք, արագ վճարումներ և ամբողջական վերահսկում՝ մեկ հարթակում։ Կառավարեք ձեր կայանման բիզնեսը ավելի խելացի, ավելի եկամտաբեր և առանց սթրեսի։

ari-ari
22k
Themes & Plugins
50k
Customers
ari-ari

Հաճախակի հանդիպող խնդիրներ

Արդյոք ձեր կայանման բիզնեսը բախվու՞մ է այս խնդիրներին

  • Tick icon
    Երկար հերթեր ու անհարմար վճարումներ

    Հաճախորդները կորցնում են ժամանակ և հիասթափվում ինչպես սպասման, այնպես էլ վճարման ընթացքում։

  • Tick icon
    Անարդյունավետ կառավարման մեխանիզմներ

    Ղեկավարները չունեն հստակ պատկեր՝ կայանատեղու եկամուտների, ծանրաբեռնվածության կամ հաճախելիության մասին։

  • Tick icon
    Օգտագործման և շահույթի վերլուծության բացակայություն

    Անհնար է վերլուծել՝ որ ժամերն են առավել հաճախակյաց, ինչ մուտքերից է գալիս եկամուտ, կամ ովքեր են ամենաշատը օգտվողները։

  • Tick icon
    Անվտանգության ցածր մակարդակ

    Տեսահսկման կամ մեքենաների շարժի մոնիտորինգի բացակայությունը խոչընդոտում է վերահսկելիությանը։

  • Tick icon
    Մուտքի և ելքի ոչ ավտոմատացված կազմակերպում

    Աշխատակիցների միջամտությունը պահանջում է հավելյալ ռեսուրսներ և նվազեցնում է արագագործությունը։

Կայանատեղիների կառավարման համակարգը լուծում է բոլոր այս խնդիրները՝ մեկ հարթակում

Ձեր կայանատեղին դառնում է ավելի խելացի, վերահսկելի ու շահավետ։

Ավտոմատ մուտք և ելք՝ համարանիշների ճանաչմամբ

Համակարգը ճանաչում է տեղական և օտարերկրյա համարանիշները՝ բացելով ուղեփակոցը առանց աշխատակցի միջամտության։

Ճկուն և բազմաֆորմատ վճարումներ

Վճարեք NFC-ով, քարտով, կանխիկ, ինչպես նաև շուտով՝ QR կոդով կամ բջջային հավելվածով։

Վերլուծություն՝ եկամուտների և ծանրաբեռնվածության մասին

Ստացեք հաշվետվություններ՝ ժամային, օրական կամ ամսական կտրվածքով՝ կայանման բիզնեսը օպտիմալացնելու համար։

Տեսահսկում և մոնիտորինգ

Անվտանգության ապահովում՝ տեսախցիկներով վերահսկվող մուտքերով, ելքերով և վճարային գոտիներով։

Մեքենաների վիճակագրություն և որոնում

Ըստ համարանիշի տեսեք՝ մուտքերի քանակը, կայանման տևողությունը, վճարված գումարը և օրինակ՝ 4+ ժամ կայանած մեքենաների ցանկը։

Whitelist և Blacklist կառավարում

Սահմանեք մուտքի հատուկ կանոններ՝ ըստ համարանիշի․ որոշ մեքենաներ կարող են մուտք գործել անվճար կամ սահմանված ժամանակով, իսկ որոշները՝ ամբողջությամբ արգելվել։

Կարծիքներ

Արի Արի-ի ներդրումից հետո մեր կայանման եկամուտները աճել են 10%-ով, իսկ հաճախորդների սպասման ժամանակը կրճատվել է գրեթե ամբողջությամբ։

Լիլիթ Գաբրիելյան

E-book

Ներբեռնի՛ր մեր անվճար էլ․գիրքը՝ «5 քայլ կայանման բիզնեսի ավտոմատացման համար»

Ստացի՛ր մեր հակիրճ բայց օգտակար ուղեցույցը, որի միջոցով կիմանաս, թե ինչպես կարող ես մեծացնել կայանման բիզնեսից ստացված քո եկամուտը, արագացնել վճարումները և բարելավել հաճախորդների կայանման փորձը։

Հաճախ տրվող հարցեր

Ինչքա՞ն ժամանակ է պահանջվում համակարգի տեղադրումը

Տեղադրումն իրականացվում է հաշված օրերի ընթացքում՝ կախված տարածքի չափից և տեխնիկական պահանջներից։

Կարո՞ղ ենք արդյոք ինտեգրել համակարգը մեր արդեն իսկ գոյություն ունեցող սարքավորումներին

Այո, Ari Ari-ն նախագծված է լինում ըստ տարածքի առանձնահատկությունների և կարող է ինտեգրվել առկա տեսախցիկների, ուղեփակոցների և վճարային տերմինալների հետ։

Արդյո՞ք կարող ենք հանգիստ լինել մեր կայանման տարածքի անվտանգության առումով։

Տեսախցիկները մշտապես վերահսկում են տարածքը և պահպանում տվյալներ ամեն մուտքի, վճարման ու դեպքի վերաբերյալ։

Համակարգը համապատասխանու՞մ է արդյոք անվտանգության և տվյալների պահպանման ստանդարտներին:

Համակարգը լիովին համապատասխանում է ISO 27001 և GDPR պահանջներին։

Ի՞նչ արժե համակարգը:

Գինը հաշվարկվում է ըստ տարածքի չափի և պահանջվող ֆունկցիոնալության։ Կապվե՛ք մեզ հետ՝ անհատական առաջարկ ստանալու համար։

Կարո՞ղ են օգտատերերը վճարել առանց ֆիզիկական տերմինալի մոտենալու

Այո, շուտով Ari Ari-ի հավելվածով հնարավոր կլինի ստանալ ծանուցում, տեսնել կայանման պատմությունը և վճարել՝ հեռավար կերպով։